Ուկրաինական սահմանափակումների տակ են հայտնվել ՌԴ ԿԸՀ-ն և «Росбанк»-ը, ինչպես նաև ռուսական չորս կուսակցություններ՝ «Новые люди»-ն, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը և «Справедливая Россия»-ն։
Գործակալության տվյալներով՝ ուկրաինացի զինվորականների ուսուցումը կսկսվի ամռանը և կընթանա Գերմանիայի Գրաֆենվեր ռազմաբազայում։ Ուսուցումը կտևի մոտ 10 շաբաթ։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ուսուցանել մոտ 250 մարդու։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որն արգելում է աշխարհագրական օբյեկտներին տալ անվանումներ, որոնք կապ ունեն Ռուսաստանի հետ։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Գերագույն ռադայի պաշտոնական կայք էջում։
Ռուսական շուկա Duracell-ի նոր մատակարարումներ չեն լինի, ընկերությունը միայն կվաճառի իր պաշարները։ Բացի այդ, կխզվեն Duracell-ի աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերը։
Ռուսաստանում Henkel-ն ունի 11 գործարան, որոնք արտադրում են, մասնավորապես, «Moment» սոսինձը, «Ласка», Persil, Losk, «Пемолюкс», «Дени», Vernel և այլ մաքրող ու լվացող միջոցներ։
Ուկրաինայի որոշ հիմնական դաշնակիցներ, այդ թվում ԱՄՆ-ն, դիտարկում են դեպի Ռուսաստան արտահանման մեծ մասի նկատմամբ ամբողջական արգելքի հնարավորությունը։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հիմա Ալբանիա այցելելու համար Ռուսաստանի քաղաքացիները ստիպված կլինեն վիզա ստանալ՝ իրենց այցին համապատասխան։
Մեծ Բրիտանիան Ուկրաինային է փոխանցել Challenger 2 տեսակի 12 տանկ։ Ամերիկայի ձայնի փոխանցմամբ՝ տեղեկատվությունն իր ֆեյսբուքյան էջում հաստատել է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի մամուլի ծառայությունը։
Այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինին, Ուկրաինան հայտարարել է, որ Բելառուսից, խորհրդակցությունների նպատակով, հետ է կանչում իր դեսպան Իգոր Կիզիմին։